Իրանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային հայտարարել է, որ Իրանի հարստացված ուրանը արտասահման տեղափոխելու գաղափարն անընդունելի է։ «Հարստացված ուրանը մեզ համար նույնքան սրբազան է, որքան՝ իրանական հողը, և ոչ մի դեպքում ոչ մի տեղ չի փոխանցվի»,- շեշտել է Բաղային։               
 

Պետք է սրանց իշխանությանը վերջ տրվի այս տարի

Պետք է սրանց իշխանությանը վերջ տրվի այս տարի
14.01.2026 | 11:15

Փաստորեն Նիկոլը ՀՀ «հպարտ» քաղաքացիներից թաքուն, «հույժ գաղտնի» (հղումը՝ Հ․Գ․-ում) որոշում է ստորագրել, որով պետական բյուջեից 3 միլիարդ դրամ (մոտ 7 800 000 դոլլար) գումար է հատկացրել իր թիմակիցներին պարգևատրելու համար:

Գումարները բաշխվել են այսպես`

- բաժնի պետերը ստացել են մոտ 1,5–2 միլիոն դրամ,

- վարչության պետերը՝ 2,5–3 միլիոն դրամ,

- փոխնախարարները՝ 3,5–4,5 միլիոն դրամ,

- նախարարները՝ մինչև 6–7 միլիոն դրամ։

Բայց երբ խոսքը գնում էր թոշակառուի 12 000 դրամի մասին, այդ ժամանակ Փաշինյանը ասեց, թե թոշակառուն չի կարող խելամիտ ծախսել այդ 12 000 դրամը։ Բայց իրենք իհարկե շատ լավ, կարող են վայելել միլիոնները պետական բյուջեի հաշվին։

Հիմա որ թոշակառուն է պատրաստ այս իշխանությանը սատարել...

Ձև չկա, պետք է սրանց իշխանությանը վերջ տրվի այս տարի։

Արմեն ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

Հ․Գ․

Հղումը՝ https://ishkhanutyun.am/hy/1619...

Դիտվել է՝ 2115

Մեկնաբանություններ

y鑺掗垾鎾/1692104755" rel="nofollow">Արժեհամակարգ
Օրախնդիր
  • Տեսանյութ
  • Այլ
  • 18.04.2026